ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վարչապետը` Տավուշի պատահարի մասին

Վարչապետը` Տավուշի պատահարի մասին
23.10.2013 | 17:15

«Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որին պատասխանել ենք: Կարծում եմ, որ նպատակն է հետընտրական փուլում շեղել ադրբեջանցիների ուշադրությունը բուռն քննարկումներից: Այդ գործողություններն անպատասխան չեն մնացել և չեն էլ մնալու»,- այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով Թևան Պողոսյանի հարցին:

Հիշեցնենք, որ երեկ Տավուշում հակառակորդը կրակ էր բացել զինվորական մեքենայի վրա, որի հետեւանքով մեկ զինծառայող զոհվել էր, երեքը՝ վիրավորվել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ